News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններից հետո կձեւավորվի հակամենաշնորհային տնտեսական միջավայր, որի միջոցով հնարավոր կլինի ազատվել օլիգարխներից։ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին այս մասին «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Նոր Հաճն-ի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։

«Այս փոփոխությունից հետո, երկրում պիտի իրականացվի հակամենաշնորհային քաղաքականություն, որը հնարավորություն կտա տնտեսությունը ազատել օլիգախներից։ Եւ նախաձեռնություն ցուցաբերող քաղաքացիները կկարողանան տնտեսական գործունեություն ծավալել»,-նշել է Մինասյանը։

 «Այո»-ի ճակատի ներկայացուցիչը, որպես առավելություն, շեշտել է կուսակցական համակարգի կայացումը, որը բոլոր ուժերի համար հավասար հնարավորություն է ստեղծում։

«Այդ փոփոխություններից հետո պիտի ընդունվի կուսակցություների մասին օրենք ու ընտրական օրենսգիրք։ Այսօր գործում են կուսակցություններ, որոնք ֆիանանսավորվում են մեկ մարդու կողմից, բայց ոչ երբեք անկախ ֆինանսավորմամբ։ Սպասարկում են այս կամ այն օլիգարխի շահերը։ Մինչդեռ եթե, օրինակ, պետբյուջեից կուսակցությունը ֆինանսավորվի, արդեն կպարտավորվի ծառայել հանրությանը, ոչ թե օլիգարխներին»,-ասել է դաշնակցական պատգամավորը։ Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ հնարավորություն կստեղծվի ձեւավորել ազատ արդար ընտրությունները ահահովվող մարմին, որը գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս։

«Ընտրական օրենսգրքով հնարավորություն ենք ստանալու ձեւավորել ընտրական հանձնաժողով, որն ամբողջական պատասխանատվություն է կրում ազատ ընտրությունների համար։ Մինչդեռ էդպիսի սուբյեկտ հիմա չունենք։ Ո՞վ է հիմա պատասխանատու ազատ ընտրությունների համար, չունենք, չկա նման մարմին»,-եզրափակել է «Այո»-ի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ