News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ի իր հրամանագրով մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրել է երկու զինվորականի:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրվող զինվորականներն են ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Խաչատուր Բաղդասարյանը եւ ԼՂՀ ՊԲ նռնակաձիգ, շարքային Արմեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: Դիվերսանտներից մեկը ցատկել է խրամատ եւ ձեռնամարտի բռնվել ժամկետային զինծառայողների հետ: Ժամկետային զինծառայող Արմեն Մանուկյանին հաջողվել էր տապալել ադրբեջանցի հատուկջոկատայինին, իսկ վրա հասած ծառայակիցը գնդակահարել էր հակառակորդին:

Ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել էին ականների վրա: Հրոսակներից մեկը ստացած վնասվածքներից զոհվել էր:

Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Իսկ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ