News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այցելությամբ Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպումներ է անցկացնում այդ երկրի ընդդիմադիր ուժերի եւ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչների հետ: Իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, «մտքերի փոխանակում է տեղի ունեցել նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ նախընտրական հասարակական քաղաքական մթնոլորտի վերաբերյալ»:

Սեպտեմբերի 6-ին Սեմնեբին հանդիպել է նաեւ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեի եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանում ընթացող նախընտրական իրավիճակին: Դա տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Սեմնեբին հատուկ նշել է ընտրությունները լուսաբանելու, թեկնածուների ծրագրերի հետ ընտրողներին ծանոթացնելու կարեւորությունը: «Հուսով եմ, որ լավ հնարավորություններ կստեղծվեն քաղաքական ուժերի համար, որ կարողանան հանդիպել, բնակչության, ընտրողների հետ, իսկ ընտրողները՝ կարողանան ծանոթանալ քաղաքական ուժերի եւ թեկնածուների ծրագրերին»,- ասել է նա:

Սեմնեբին նշել է, որ Եվրամիության երկրներից ժամանած դիտորդները նախկինի պես կմասնակցեն ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: Սեմնեբին չի բացառել անգամ իր մասնակցությունը դիտորդական առաքելությանը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ արտգործնախարարի հետ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման, խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակի, Վրաստանում եւ Իրանում ձեւավորված իրավիճակի հարցերը:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:

Սկսած 2005թ.-ից ընտրությունները կայանում են միայն մեծամասնական ընտրակարգով:  Համամասնական ընտրակարգով քվեարկությունը չեղյալ է հայտարարվել կառավարող կուսակցության նախաձեռնությամբ, ինչը զրոյի է հավասարեցնում ընդդիմադիր ուժերի մուտքը խորհրդարան: Ադրբեջանի խորհրդարանն ունի 125 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Economist. Ադրբեջանական նավթի պաշարները կարող են սպառվել 2028 թվականին
Նախագահը բավական վախեցած է երեւում…
Ադրբեջանում ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների կեղծիքը ցուցադրած իրավա
Վերջին ամսում իրավապաշտպանը երկու անգամ վարչական կալանքի է ենթարկվել 5 եւ 15 օր ժամկետներով…
Խուզարկվել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության գրասենյակը
Մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել…
The Washington Post. Ադրբեջանը պետք է դեռ երկար ճանապարհ անցնի դեպի ժողովրդավարո
Զեկույցում ասվում է, որ ընտրությունները «անցել են առողջ մրցակցության բացակայության, ակտիվ քաղաքական բանավեճերի բացակայության պայմաններում...
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ամփոփիչ զեկույցում խիստ քննադատել է խորհրդարանական ընտրություններն
Հիմնարար ազատությունները սահմանափակվել են, քաղաքական երկխոսությունը ազատ եւ անկախ մամուլում անհնար է եղել...
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վեր
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները կայացել են նոյեմբերի 7-ին...
Ամենաշատ