News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Սիրիայի հնագույն հուշարձանների պահպանության պետական գործակալության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը Թուրքիային մեղադրել է Սիրիայից արժեքավոր իրեր գողանալու մեջ։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ Անկարան հրաժարվել է տեղեկություններ տրամադրել գողացած հուշարձանների գտնվելու վայրի մասին,  հայտնում է Reuters-ը։

Աբդուլքարիմի խոսքով՝ հենց Թուրքիա են տարվել Փալմիրայի եւ Իրաքի հետ սահմանին գտնվող Մարի հնագույն քաղաքի արժեքավոր գտածոները։ «Թուրքիայում հայտնաբերվել են Սիրիայից դուրս հանված ավելի քան 2 հազար գտածո։ Թուրքիան հրաժարվում է կազմել դրանց ցանկը եւ մեզ վերադարձնել։ Երկրի իշխանությունները ոչինչ չեն անում»,- ասել է Աբդուլքարիմը։ Նա հավելել է, որ 2015թ. Սիրիայի իշխանությունները կարողացել են սահմանին առգրավել մոտ 6500 հնագույն նմուշ, որոնք փորձում էին տանել Հորդանան, Լիբանան եւ Թուրքիա, փոխանցում է Lenta-ն։

Թուրքիայի մշակույթի նախարարությունը մեղադրանքներն անհիմն է որակել՝ հայտարարելով, որ Անկարան Դամասկոսի հետ բանակցություններ է վարում Սիրիայից դուրս բերված արժեքավոր իրերը վերադարձնելու շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ