News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական հյուրընկալությունը զիջում է վրացականին: Այս մասին ասված է «Ավտովզգլյադ» կայքում հրապարակված «Ի՞նչ կարժենա Հայաստանով ավտոուղեւորությունը» վերնագրով հոդվածում:

«Վրաստան մտնելիս սահմանապահներն ու մաքսայինի աշխատակիցները բառացիորեն ուրախություն են ճառագում ավտոմեքենայով մարդ տեսնելիս, որոնք պատրաստվում են իրենց երկրում որոշակի քանակությամբ գումար թողնել: Եվ ոչ մի ապահովագրության եւ ճանապարհային վճարի մասին այստեղ խոսք չկա: Իսկ Հայաստանն անհապաղ ճանապարհորդին տեղեկացնում է ապահովագրության եւ տրանսպորտային միջոցի հարկի մասին»,- գրում է ճանապարհորդ Կոնստանտին Գուսեւը:

Հեղինակի խոսքով, երբ երթեւեկում ես Հայաստանի խորքերով, տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ավտոմեքենայի, այլ ժամանակի մեքենայի ղեկին ես: Եվ հայտնվել ես ոչ թե պայծառ ապագայում, այլ խորհրդային անցյալում: «Չնայած աղքատությանը՝ Հայաստանում բենզինի մեկ լիտրը շուրջ մեկ դոլար արժե: Այնպես որ՝ պետք է Վրաստանում լավ լիցքավորվել, քանի որ այնտեղ նույն բենզինի մեկ լիտրը շուրջ 45 ռուբլի արժե»,- գրում է նա:

Այնուհետեւ հեղինակը պատմում է, որ իր ճամփորդությունը համընկել է ձյան առատ տեղումների հետ: Արդյունքում ավտոմայրուղիները եւ նույնիսկ Երեւանը ծածկվել են ձնով, որը ոչ ոք չի հավաքում: Ինչ վերաբերում է Հայաստանի ավտոպարկին, ապա, ըստ Գուսեւի, այստեղ այնպիսի տեխնիկա է, որը Ռուսաստանում վաղուց փտում է բակերում:

Երեւանում տաքսին ամենաէժան փոխադրամիջոցն է: Հեղինակը պարզաբանում է. օրվա ցանկացած ժամի կարելի է փողոցում տաքսի գտնել: Բայց հետո շարունակում է. «Հանրահայտ Սեւանա լիճն ապշեցնում է ոչ այնքան բնության գեղեցկությամբ, որքան ափամերձ սրճարանների սարսափելի գներով, որտեղ կերակրում են ամենեւին էլ ոչ թարմ սիգից աղի ձկնապուրով: Եվ հետո նաեւ թեյավճար են պահանջում: Հենց այդ պատճառով էլ հայերն իրենք նախընտրում են արձակուրդն անցկացնել հարեւան Վրաստանում. ավելի էժան է ստացվում»:

«Այսօր ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը ռուսաստանյան զբոսաշրջիկների համար այցելության պոտենցիալ վայր են: Վրացիները ձգտում են ամեն ինչ առավելագույնս էժան մատուցել, երբեմն՝ նույնիսկ անվճար (օրինակ՝ երկիր մուտքը), իսկ հայերը՝ հակառակը, ձգտում են ամեն ինչից մի բան պոկել: Պրակտիկան ցույց է տալիս, որ վերջինը ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- ամփոփել է Գուսեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ