News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն այսօր՝ փետրվարի 3-ին, ընդունվեց միաձայն որոշմամբ:

ԱԺ պատգամավորներից 114-ը կողմ քվեարկեցին նախագծին, դեմ եւ ձեռնպահ ոչ ոք չեղավ:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծով նախատեսվում է Հայաստանում երկրորդային հումքի վերամշակման շրջանառության հարկը 5 տոկոսից իջեցնել 1,5 տոկոս։

Ըստ օրինագծի հեղինակ Վարդան Այվազյանի՝ նման նյութերի ցանկում առաջարկում են ընդգրկել օգտաթափոնքը՝ այդ թվում պատրաստի ապրանքների ու նյութերի մնացորդները, որոնք կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները։ Հարկն առաջարկում են նվազեցնել, որովհետեւ երկրորդային հումքի վերամշակումը պետք է բնապահպանական գերակայություն լինի ցանկացած պետության համար։ Բացի դրանից ծագման պատճառով այդ հումքի համար ապրանքագիր ներկայացնելը հաճախ հնարավոր չէ։ «Մենք առաջարկում ենք, որ նման նյութերի ցանկը Կառավարությունը սահմանի»,- հավելել է Այվազյանը։

111 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է Կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ