Սահմանադրության բարեփոխումները կառավարությունից վստահության մեծ վարկ կպահանջեն: Այդ մասին փետրվարի 3-ին կառավարական ժամին հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:
Սահմանադրության 2005 թվականի խմբագրմամբ նախագահը վարչապետի պաշտոնին առաջարկում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի, իսկ եթե դա անհնար է, առավելագույն քանակի պատգամավորի վստահությունը:
«Նոր սահմանադրությունը լրիվ այլ է: Նոր կառավարության ձեւավորման համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնություն: Չկա վստահություն, չկա կառավարություն: Այդ ժամանակ խորհրդարանին կառավարություն ձեւավորելու եւս մեկ շանս կտան, իսկ եթե ոչ, կներեք, պետք կլինի քաղաքական նոր գունապնակ ձեւավորել », - հավելել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը հաստատել է անցումը պետական կառավարման խորհրդարանական ձեւին: Խորհրդարանական ընտրությունները պիտի տեղի ունենան 2017-ին: