News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Շարունակվում են աշխատանքները ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առումով, որի արդյունքում` կայանի գործարկումը կերկարացվի մինչեւ 2027 թվականը: Այս մասին փետրվարի 3-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հոսեյն Սամիեիի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ՝ տիկին Թերեզա Սանչեսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ընթացիկ իրավիճակը եւ զարգացման հեռանկարները։

Ե. Զախարյանը հյուրերին տեղեկացրել է, որ անցած տարի կառավարությունը հաստատել է էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ծրագիրը, որի համաձայն նախատեսվում են ներդրումային տարբեր նախագծեր վերականգնվող էներգետիկայի, ենթակայանների արդիականացման, գործող հզորությունների ավելացման եւ այլ ոլորտներում։ Շարունակվում են աշխատանքները ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առումով։ Դրանց արդյունքում` կայանի գործարկումը կերկարացվի մինչեւ 2027թ.։ Մինչ այդ, աշխատանքներ կիրականացվեն նոր ատոմային բլոկի կառուցման ուղղությամբ։ Նախատեսվում է նաեւ ջերմային երկու նոր կայանների կառուցում։

Հյուրերի խնդրանքով Ե. Զախարյանն անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական վիճակին։ Նախարարը նշել է, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերությունում առկա են դրական զարգացումներ ինչպես կորուստների կրճատման, այնպես էլ` կառավարման արդյունավետության բարձրացման առումով։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաեւ էներգահամակարգի մյուս ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, տարածաշրջային ինտեգրացման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Ամենաշատ