News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էրդողանը «ծիծաղելի» է համարել Սիրիա թուրքական ներխուժման մասին Ռուսաստանի հայտարարությունները  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը  «ծիծաղելի» է համարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունները Սիրիայի տարածք թուրքական նախապատրաստվող ներխուժման վերաբերյալ:  

«Ես ծիծաղում եմ Ռուսաստանի այդ հայտարարության վրա, նրա խոսքերն է մեջբերում  AFP-ն: Ներկայումս ավելի շուտ Ռուսաստանն է ներխուժել Սիրիա»:

Թուրքիան չի նախատեսում հարեւան Սիրիայում ռազմական գործողության իրականացում, ավելի վաղ հաղորդել էր   Reuters գործակալությունը` վկայակոչելով թուրքական կառավարության աղբյուրին: 

«Թուրքիան չի պատրաստվում եւ չի մտածել Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու կամ ցամաքային ներխուժում իրականացնելու մասին», - նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Մեկ օր առաջ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Թուրքիային կասկածել էր Սիրիա ռազմական ներխուժման նախապատրաստվելու մեջ:  «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ Թուրքիան ինտենսիվորեն նախապատրաստվում է ինքնիշխան պետության` Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք ռազմական ներխուժման… Մենք Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի ակտիվ գործողությունների գաղտնի նախապատրաստության գնալով նորանոր նշաններ ենք արձանագրում», - ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ