News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում անցած տարվա օգոստոսի 13-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ, իրանցի վարորդ Իսմայիլ Խանիխեռադինին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին պնդում է, որ ինքը թմրամիջոցի ազդեցության տակ չի եղել:

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ գլխացավեր է ունեցել, այդ պատճառով օգտագործել է դեղահաբեր, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունում թույլատրվում են: Մինչդեռ փորձաքննությամբ ապացուցված է, որ դրանք թմրամիջոց պարունակող հաբեր են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանցի վարորդի հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանը:

Պաշտպանի խոսքով՝ Իսմայիլ Խանիխեռադինին չի ընդունում նաեւ, որ արգելակները հանել է եւ մեքենան վարելու ընթացքում առանց արգելակների է եղել:

Նշենք, որ իրանցի վարորդի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել 5 տուժող, որոնք միասին պահանջում են մոտ 15 մլն դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ իրանցի Իսմայիլ Խանիխեռադինին օգոստոսի 11-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով բեռնված 24 հազար լիտր կերոսինով, Մեղրու մաքսակետից մուտք է գործել ՀՀ տարածք եւ ուղեւորվել դեպի Երեւան: Օգոստոսի 13-ին ժամը 08:00-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի ճանապարհատվածով ընթանալիս վարորդ Իսմայիլ Խանիխեռադինը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Ավտոմեքենան շահագործել է դրա քարշակի առջեւի սռնին արգելակային մեխանիզմներով կահավորված չլինելու եւ կիսակցորդի արգելակային մեխանիզմներից մեկն ապակարգավորված վիճակում:

Արդյունքում, երբ առջեւից ընթացող բեռնատար ավտոմեքենայի հետ միջտարածությունը պահպանելու նպատակով Իսմայիլ Խանիխեռադին դիմել է արգելակման, արգելակներն այլեւս չեն գործել, որից հետո ցանկացել է օժանդակող փոխանցման տուփը 4-րդ աստիճանից փոխանցել 3-րդ աստիճանի, սակայն չի կարողացել: Այլեւս չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքն ու անցնելով շուրջ 3 կմ տարածություն՝ Երասխ գյուղի ճանապարհահատվածում առջեւի մասով նրա մեքենան ընդհարվել է համընթաց ընթացող Արշակ Աղաբեկյանի վարած ավտոմեքենային, ապա բախվել երթեւեկելի մասից դուրս կայանված Սամվել Ստեփանյանի, Աշոտ Գեւորգյանի, Վահրամ Արզումանյանի եւ Գրիգորի Պադարյանի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Սուսան եւ Աննա Բադալյանների առողջությանն անզգուշությամբ պատճառել է համապատասխանաբար միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Իսմայիլ Խանիխեռադին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով կա 1 զոհ եւ 9 վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ