News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի 20-ամյա բնակիչ Վահե Հակոբյանը բերման է ենթարկել բանկոմատից գումար կանխիկացրած կնոջը հարվածելու եւ նրան կողոպտելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Պարզվում է՝ Վահե Հակոբյանը, դեպքի օրը Թումանյան փողոցով անցնելիս, նկատել է, որ մի կին բանկոմատից գումար է կանխիկացնում, սպասել է մինչեւ կինը գումարը դրել է դրամապանակը, հարմար պահ գտել ու անցել է հարձակման:

Ըստ ոստիկանության՝ Վահե Հակոբյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխին, խլել դրամապանակն ու բջջայինը եւ դիմել փախուստի: Վազելիս հեռախոսը ձեռքից ընկել է, շփոթված Հակոբյանը վազել է ոստիկանական պահակակետի մոտով, որտեղից էլ իրավապահները հետապնդել եւ բերման են ենթարկել նրան:

Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի փորձ կատարելու հատկանիշներով:

Վահե Հակոբյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ