News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին, որը հունվարի 1-ին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում եւ փետրվարի 1-ին ազատ արձակվել, Հայաստանից մեկնել է Իրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

«Ալին դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք եւ ասել, որ չեն արտահանձնում եւ տանում են «Զվարթնոց» օդանավակայան: Երբ տարել են օդանավակայան, ասել են, թե ուղարկում են Բահրեյն: Երկար ժամանակ համոզելուց հետո առաջարկել են այդ դեպքում Իրան ուղարկել, իմ պաշտպանյալն էլ պարտադրված համաձայնել է»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Փաստաբանի խոսքով, ինքը տեղեկություններ ունի, որ Բահրեյնի քաղաքացուն ուղեկցել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Ըստ Սաֆարյանի, ոստիկանների նման գործողություններն անթույլատրելի են. «Գրություններ եմ ուղարկել ՀՀ ոստիկանությանն եւ Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու համար, թե ով եւ ինչու է որոշել իմ պաշտպանյալին ուղարկել Իրան»:

Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունվարի 1-ին ժամը 23:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, որը 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն եւ ահաբեկչություն/:

Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:

Հաջորդ օրն իսկ Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական եւ էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, որն ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման եւ պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Պաշտոնյայի խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:

Մինչդեռ Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները խիստ մտահոգված են այս փաստով, քանզի Բահրեյնում խիստ օրենքներ են գործում եւ չի բացառվում, որ արտահանձնելուց հետո նրան մահապատժի ենթարկեն:

Փետրվարի 2-ին Բահրեյնի քաղաքացին ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ