News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հալեպի շրջանում սիրիական կառավարական ուժերը գրավել են Նուբել   (Նուբոլ) եւ Զահրա բնակավայրերը, հետո դուրս են եկել թուրքական սահմանի մոտ Սալվա կոչվող վայր` ջիհադիստների խոշոր խմբի կտրելով հիմնական ուժերից:  Տվյալ գործողությունը եզրափակել է Հալեպի շուրջ հարձակողական պլանի առաջին փուլը, որը նախատեսում էր մի քանի տարի շրջափակման եւ մեկուսացման մեջ գտնվող շիա եւ քրիստոնական բնակավայրերի ապաշրջափակում:   

Ռուսաստանյան ՌՏՈՒ-ն իր հերթին կառավարական զորքի հարձակման վայրում աննախադեպ թվով հարվածներ է հասցրել` վերջինիս համար արագ առաջխաղացման հնարավորություն ապահովելով:  

 Հալեպ քաղաքի մեծ մասը, որը լրջորեն վնասվել է բազմամյա պատերազմի հետեւանքով, արդեն Դամասկոսի վերահսկողության տակ է, եւ իմաստ չկա հոգնեցուցիչ մարտեր մղել ամեն տան եւ ամեն ֆերմայի համար: 

Արդեն ապաշրջափակված Քվեյրիս ավիաբազայի շրջանում զուգահեռաբար իրականացվում է տարածքի վերահսկողության հետեւողական ընդլայնում` ոչ այնքան արագ, բայց հիմնավոր:  Օրական մի քանի բնակավայր ԻԼԻՊ-ին հետ են մղում դեպի լեռները, եւ Քվեյրիսի հարցն այլեւս օրակարգում չէ:   Ինչպես եւ օրակարգում չէ ԻԼԻՊ-ի` թուրքական սահմանի մոտ քրդերին մոտենալու հարցը:  

Կառավարական ուժերի ելքը դեպի թուրքական սահման հիմնական անցակետերի շրջանում ինքնին սարսափելի է բոլոր տեսակի ընդդիմությունների համար: Իսկ դաշույնով ռազմաճակատի բաժանումը, որի մասին բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր ուզում հավատալ, թե դա հնարավոր է, Հալեպի շրջանում ջիհադիստական խմբավորումներին կործանման եզրին է հասցրել:  Միաժամանակ պետք է հիշել, որ  «Հալեպի պաշարում» չկա, քաղաքի մեծ մասն արդեն վաղուց կառավարական ուժերի վերահսկողության տակ է, խոսքն ընդամենը ընդունելի ժամկետներում ընդդիմության խոշոր ուժերը ոչնչացնելու մասին է. դրանք այս շրջան են տեղափոխվել վերջին երկու ամսվա ընթացքում` այլ ռազմաճակատներից:  

Երբ Սիրիայի Գլխավոր շտաբը ՌԴ ՌՏՈՒ-ի հետ համատեղ պլանավորում էր այս գործողությունները, հաշվի էր առնվում բացառապես ընթացիկ ռազմական ասպեկտը: Պարզ պատմություն է. կառավարական ուժերը Հալեպից գրոհում են դեպի հյուսիս-արեւմուտք եւ հարավ-արեւմուտք արդեն երկար տարիներ դիմադրություն ցույց տվող երկու անկլավի ուղղությամբ, ապաշրջափակում են դրանք, կտրում են ընդդիմության ընդհանուր ճակատը, իսկ հետո արդեն ջիհադիստները կարող են սկսել կտակ գրել: Հենց այդպես էլ եղավ:

Այդ պլանի իրականացման արդյունքում տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական եւ ռազմական դիրքերն աղետի ենթարկվեցին: Անցյալ երկու շաբաթվա ընթացքում Լաթաքիայի նահանգոմ կորցնելով կայուն վերահսկողությունը` թուրքերն այժմ կորցնում են վերահսկողությունը նաեւ սահմանի վրա` Իդլիբի շրջանում:  Կառավարական ուժերի ելքը դեպի Հալեպի սահմանային անցակետեր Թուրքիային ֆիզիկապես պարտադրում է ուղղակիորեն խաղի մեջ մտնել, արդեն առանց «թուրքոմանական ուժերի»  «ներդիրի»: Սրանք են այն քաղաքական ռիսկերը, որոնք հաշվարկել էր սիրիական Գլխավոր շտաբը:

Անկարայի ջանքերը կենտրոնանալ ոչ այնքան Սիրիայի վրա, որքան քրդական խնդրի: Թուրքիան չի կարող թույլ տալ քրդերի ուժեղացում, անկախ նրանց կուսակցական կամ կրոնական պատկանելիությունից:   Իսկ կառավարական ուժերի կողմից Հալեպից հյուսիս-արեւմուտք ընկած ջիհադիստական ուժերի ոչնչացումն ընդհանրապես Թուրքիային կզրկի Քուրդիստանում իրավիճակի վրա ազդելու որեւէ հնարավորությունից:   Այդ դեպքում արդեն` մնաս բարով Արեւելյան Անատոլիա:

Իրավիճակը բարդացնում է այն, որ Անկարայի գործողություններն իմպուլսիվ են: Չափից մեծ է զանազան «գաղտնի ընկերակցությունների» ազդեցությունը նախագահ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի վրա:  Այնտեղ ընդունված է խիզախություն համարել այն, ինչ այլ աշխարհում հուզական պոռթկում է համարվում: 

Սիրիացիները բավականին երկար փորձում էին ռուսական ռազմակազմին հրահրել մասնակցելու գործողությունների, որոնց համար նրանք անհրաժեշտ չէին, եւ նույնքան երկար չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել նպատակների համաձայնեցման հարցում:  Դամասկոսն ինքնուրույն խաղեր է վարում ոչ միայն «չափավոր ընդդիմության» մի մասի  «վերաբնակեցման» պատմություններում, այլեւ հետեւողականորեն ոչնչացնելով իր հակառակորդներին` նվազեցնելով նրանց թիվը խաղաղ բանակցություններին:  Մի շարք դեպքերում նրանց վրա է ուղղվում նաեւ ռուսաստանյան ՌՏՈՒ-ի կրակը, ինչը վտանգավոր  չէ Ռուսաաստանի համար, բայց բարդացնում է քաղաքական կարգավորումը:  

Իսկ այժմ դեպի թուրքական սահման արագ առաջխաղացումը սկզբունքորեն հարցականի տակ է դրել Թուրքիայի մասնակցությամբ նման կարգավորման հնարավորությունը, որովհետեւ  Անկարան իմպուլսիվ կարձագանքի. եւ ոչ ոք չի երաշխավորի, որ թուրքերը չեն որոշի ներխուժել Հալեպի շրջան դեպի քաղաքի սահմանները դուրս գալու նպատակով: 

Իհարկե, ի սկզբանե Դամասկոսը նման բան չէր ենթադրում, իսկ նախորդ ամիսների ընթացքում կառավարական ուժերի առաջընթացը երբեմն այնքան աննշան էր, որ արմատական հարց էր առաջացնում սիրիական բանակի մարտունակության վերաբերյալ:  Բայց եթե ռազմական գործողությունների պլաններն ի սկզբանե խափանումներ չունենային, բոլոր խնդիրները հնարավոր կլիներ լուծել մինչեւ Նոր տարին:   Իսկ այժմ, երբ հաղթանակը գրեթե ձեռք է բերված, ռազմավարական իրավիճակն այն աստիճան է փոխվել, որ Թուրքիայի միջամտությունը լիովին հավանական է համարվում, իսկ դա արդեն ռազմական լրիվ այլ իմաստավորում կպահանջի:

Թուրքիան լիովին կարող է անտեսել ՆԱՏՕ-ի ավագ գործընկերների, նախ եւ առաջ ԱՄՆ-ի կարծիքը: Նման բան պատմության մեջ արդեն եղել է: Չարժե իհարկե չափազանցնել թուրքական ռազմական հնարավորությունները:  Անկարայի համար Սիրիա լիամասշտաբ ներխուժումը մեծ խնդիր է, բայց Հալեպի շրջանում տեղային գործողությունը լիովին նրանց ուժերի սահմաններում է:   

Եթե սիրիական կառավարական բանակը կարողանա առաջիկա օրերին ամրապնդել ձեռք բերված հաջողությունը, ոչ թե ընդամենը իրեն   «պահի» մինչեւ թուրքական սահման, Անկարայի ռազմական գործողությունն անիմաստ կլինի: Նույնն էլ վերաբերում է ռազմաճակատի այլ հատվածներում գործողություններին:   Այսպես, առաջխաղացումը դեպի Հորդանանի սահման` Դերաայի մոտ, հնարավորություն կտա նեղացնել ռազմաճակատը, հսկայական շրջաններ ազատագրել եւ ուժերը նետել դեպի հյուսիս:  

Իրավիճակը նոր պատերազմից մազաչափ է հեռու, այստեղ շատ բան կախված է քաղաքական առաջնորդների անձնական հատկանիշներից, նրանց ազգային նկարագրի առանձնահատկություններից եւ պատահական հանգամանքներից: Սիրիայի կառավարական բանակի համար ծայրաստիճան կարեւոր է պահպանել  Հալեպում ազատագրված տարածքների վերահսկողությունը, Իդլիբը վերջնականապես կտրել ջիհադիստական հիմնական ուժերից եւ հակառակորդին թույլ չտալ հակահարձակման անցնել որեւէ ուղղությամբ: Դա խելքի կբերի Թուրքիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ