News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն այսօր նորից չեն կարողացել երկրի նախագահ ընտրել։ «Ալ Վատանիա» ազգային լրատվական գործակալության տեղեկություններով՝ քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերրին ընտրությունները հետաձգել է 35-րդ անգամ անընդմեջ։ Այս անգամ դրանք կայանալու են 2016թ. մարտի 2-ին։

Խորհրդարանում հավաքված օրենսդիրների քանակը բավական չի եղել քվեարկություն անցկացնելու համար։ Դահլիճում ներկա են եղել 86 անհրաժեշտ պատգամավորներից 56-ը (ընդհանուր քանակը՝ 128), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրի նախագահի պաշտոնը թափուր է այն ժամանակվանից ի վեր, երբ 2014թ. մայիսի 25-ին այն լքել էր Միշել Սուլեյմանը։ Համաձայն Լիբանանի կրոնական կառուցվածքի՝ հանրապետության նախագահն առաջադրվում է մարոնիների համայնքից, որոնք տեղի քրիստոնյաների շրջանում մեծամասնություն են կազմում։

Խորհրդարանի խոսնակ Բերրիի նախաձեռնությամբ խորհրդարանական բլոկների առաջնորդները 2015թ. սեպտեմբերից քննարկումներ են անցկացնում թեկնածուի  հարցում համաձայնության գալու շուրջ, որը կգոհացնի ե՛ւ քրիստոնյաներին,  ե՛ւ մուսուլմաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ