News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնում նոր ռազմավարության մշակումը, որն ուղղված է բլոկի անդամների դեմ հիբրիդային պատերազմ սկսելու դեպքում որոշումներ կայացնելու գործընթացին, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ հիբրիդային պատերազմի հակազդեցության ռազմավարությունը պատրաստ կլինի մինչեւ հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովը։ Դրանում թվարկված են լինելու բոլոր միջոցները, որոնք դաշինքը պետք է ձեռնարկի ոչ բարեկամ պետության կողմից ճնշում գործադրելու դեպքում։  Մասնավորապես օգնությունը կարող է ներառել ցանցահենների եւ քարոզչության դեմ պայքարի միջոցները եւ արագ արձագանքման ուժերի տեղակայումը։

«Հիբրիդային պատերազմը գործունեության տարբեր տեսակների համատեղում է»,- պարզաբանել է Չեխիայի բանակի գեներալ, ՆԱՏՕ-ի զինվորական հանձնաժողովի ղեկավար Պետեր Պավելը։

Նրա խոսքով՝ այդ պատերազմի գլխավոր նպատակն է ազդեցություն գործել, որը կլինի բավական ուժեղ, սակայն ոչ բավարար, որպեսզի գործի հավաքական անվտանգության մասին 5-րդ հոդվածը։ Դրանով իսկ հնարավոր է իրականացնել նշված խնդիրները՝ հակառակորդի կողմից պատասխան քայլեր չսադրելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ