News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ռուսական 102-րդ ռազմաբազայում լինում են խախտումներ, այդ խախտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե Գյումրիում ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ ինչ է արվում՝ հաշվի առնելով, որ ռուս զինծառայողների կողմից երբեմն արարքներ են կատարվում, որոնք անհանգստացնում են գյումրեցիներին, նախարարը պատասխանել է. «Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք, 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ, եւ մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ տանում ենք ոչ միայն մեր օպերատիվ-մարտական պատրաստության պլանն իրագործելիս, այլ նաեւ մեր հարաբերությունների շրջանակներում, հատկապես, նաեւ տեղի բնակչության հետ կապի ամրապնդման ուղղությամբ: Եթե լինում են խախտումներ, այդ խախտումները պետք է իրենց պատասխանը ստանան: Հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները նաեւ կատարվել են դրա համար, որ դեռեւս գոյություն ունեցող այդ տիպի թերությունները վերացվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ