News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, անցյալ տարի Ռուսաստանում ինֆլյացիայի երկնիշ թիվը նկատելիորեն կրճատել է իրական աշխատավարձի մեծությունը: Այսինքն կյանքը թանկացել է: Իսկ մեզ մոտ ինֆլյացիան դեֆլյացիայով է փոխարինվել: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանում  «միջին» վարձու աշխատողը սկսել է ավելի լավ ապրել, քան Ռուսաստանի իր դասակարգակիցը:

Դիտարկենք ռուսական Կրասնոդար քաղաքի` համանուն մարզի վարչական կենտրոնի  ցուցանիշները: Կրասնոդարի մարզում   մեր հայրենակիցները մեծ քանակ են կազմում. հայերն իրենց թվով երկրորդ ամենամեծ համայնքն են ռուսներից հետո:  

Կրասնոդարի վարչակազմը հրապարակել է ամենանշանակալի սննդամթերքների գների մոնիտորինգի արդյունքները հունվարի  27-ի դրությամբ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը կարճ տեղեկություն է հրապարակել ընթացիկ տարվա հունվարին մանրածախ գների մասին:  Բայց երկու հրապարակման տեսականիների մեջ ընդամենը հինգ ապրանք է համընկնում` բուսական սննդամթերքներ:  Այսինքն գնի հստակ արտահայտված սեզոնայնությամբ սննդամթերքը: 

Երեւանում եւ Կրասնոդարում այս ապրանքներից ինչքա՞ն կարելի է գնել միջին աշխատավարձով: Նախ նշենք, որ հաշվարկներում անվանական     (այսինքն` բրուտտո) աշխատավարձի օգտագործումը կարող է աղավաղել իրական պատկերը:  Հարցն այն է, որ Ռուսաստանում անվանական աշխատավարձից ընդամենը եկամտահարկ է պահվում` հարթ սանդղակով 13 տոկոս: Իսկ մեզ մոտ գրեթե երկու անգամ ավելի շատ է պահվում`  25 տոկոս: Այդ պատճառով հաշվարկների համար օգտագործում ենք  «մաքուր» աշխատավարձը` հանելով պարտադիր հարկերը (առանց պետական սեկտորի աշխատակիցների համար «նպատակային վճարների»):

Քանի որ Երեւանում եւ Կրասնոդարում աշխատավարձի վերաբերյալ վերջին տվյալները վերաբերում են անցյալ տարվա նոյեմբերին, դրանց հիման վրա հաշվարկը մի քիչ պայմանական բնույթ է կրում:  Բայց հազիվ թե անցած երկու ամսվա ընթացքում այդ ցուցանիշներում էական տեղաշարժեր եղած լինեն, որոնք ի վիճակի լինեն լրջորեն փոփոխել դրանց միջեւ հարաբերակցությունը: 

Վերոբերյալ գրաֆիկում ներկայացվում է բուսական առանձին մթերքների քանակությունը   (կգ-ով), որը Կրասնոդարում եւ Երեւանում հնարավոր է գնել մաքուր աշխատավարձով:    Տարբերությունն այնքան ակնհայտ է, որ մեկնաբանությունների կարիք չունի: Իհարկե, սխալ կլիներ մի քանի ապրանքի հիման վրա արմատական եզրահանգումներ անել: 

Հավելենք, որ շատ քաղաքացիներ չեն վստահում պաշտոնական տվյալներին, հատկապես` աշխատավարձի գծով: Սակայն հաշվի առնենք, որ խոսքը միջին ցուցանիշների մասին է, որոնք ինչպես աշխատավարձի, այնպես էլ գների հարցում կարող են  հսկայական տարբերություն համահարթել: Օրինակ` Կրասնոդարում գները տատանվում են բավականին լայն սահմաններում. գրաֆիկում ներկայացված ապրանքների   առավելագույն եւ  նվազագույն գների տարբերությունը մեկ ու կես, երկու անգամ է:   

Սմբատ Գրիգորյան

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ամենաշատ