News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող ընտրական հանձնաժողովի անդամ Գոռ Թումանյանը այսօր՝ փետրվարի 9-ին, մեղավոր ճանաչվեց՝ տուգանվելով 600 000 ՀՀ դրամով:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց նաեւ անփոփոխ թողնել Գոռ Թումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Գոռ Թումանյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը:

Մեղադրող դատախազը եւս միջնորդել էր Գոռ Թումանյանին 600 000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկել եւ անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ Գոռ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 153-րդ հոդվածի հատկանիշներով այն բանի համար, որ նա հանրաքվեի ժամանակ, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, գոյություն չունեցող անձնագրային տվյալներով քվեարկել է նրանց փոխարեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ