News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման  ծրագրի իրականացման կապալառու կազմակերպության ընտրության համար առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ։

Էրեգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս փուլում ծրագրի խորհրդատուն՝ ի դեմս «Fichtner GmbH & Co. KG» ընկերության, պատրաստում է կապալառուի ընտրության մրցութային փաթեթը։ Մինչ այդ՝ վերջինս կիրականացնի նաեւ շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, որից հետո կսկսվի ծրագրի իրականացման շինարարությունը։ 

Ինչպես հայտնի է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային Հյուսիս-hարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Ծրագրի արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական գնահատման, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը վրացական կողմի   մասնաբաժինն է:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը ներառում է Այրումում փոխակերպիչ կայանի եւ մինչեւ վրացական սահման՝ շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ օդային գծի կառուցումը: Երկրորդ փուլը ընդգրկում է Դդմաշենում 400 կՎ մեկ ավտոտրանսֆորմատորով  նոր ենթակայանի եւ երկշղթա հենարաններով 400 կՎ միաշղթա օդային գծի կառուցումը, ինչը թույլ կտա ապահովել 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Հաջորդ փուլում Այրումում կտեղադրվի երկրորդ փոխակերպիչ մոդուլը, կկառուցվի 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան եւ Դդմաշենի ենթակայանում կտեղադրվի երկրորդ ավտոտրանսֆորմատորը՝ 700 ՄՎտ հզորություն ապահովելու համար:

Ելնելով շուկայի եւ տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ վերջին փուլում նախատեսվում է հաստատուն հոսանքի ներդիրի երրորդ մոդուլի կառուցում, ինչը թույլ կտա գծի հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի։

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացումը գնահատվում է շուրջ 188,2 մլն եվրո։ Դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը հիմնականում լուծված է։ Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրված երեք վարկային համաձայնագրերի շրջանակներում 168 մլն եվրո է հատկացրել KfW բանկը։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական Ներդրումային Բանկի հետ։ Ակնկալվում է եւս 10 մլն դրամաշնորհային ներդրում՝ Եվրամիության Հանձնաժողովի կողմից։

 Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի, էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել մինչեւ 2018թ. վերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ