Կրեմլում չեն մեկնաբանել Սիրիայում մարտի 1-ից հրադադարի վերաբերյալ հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ ես որեւէ մեկնաբանություն չէի անի, որովհետեւ գործընթացը շատ փխրուն է, համաձայնեցումներ են գնում», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ չի կարելի խոսել Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացում համերաշխության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Մյունխենի համաժողովին քննարկել հրադադարի հնարավորությունները: