ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի պաշտպանության նախարարները որոշել են թուրք-սիրիական սահմանին ուժեղացրել են հետախուզությունը։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք որոշել ենք խստացնել թուրք-սիրիական սահմանին հետախուզությունը»,- ասել է Սթոլթենբերգը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանություն էին տվել Միջերկրական եւ Սեւ ծովերում ՆԱՏՕ-ի ներկայցության ընդլայնմանը, փոխանցում է Gazeta-ն։