ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից առաջ Ռուսաստանին կոչ է արել չեղյալ հայտարարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, որը հեռարձակել է նիստը։
«Ես Ռուսաստանին կոչ եմ անում հրաժարվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից, որոնք Վրաստանի տարածքներ են»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի սահմանների անձեռնմխելիությունը։
Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ Վրաստանի կատարած բարեփոխումները երկիրը մոտեցնում են դաշինքին անդամակցելուն, փոխանցում է Gazeta-ն։