News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան ոչ թե Թուրքիայի բանակին հակազդելու համար է, այլ այդ տարածաշրջանում կայունության ապահովման։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ժամանակ, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լարմանն  ու ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ դիրքորոշմանը՝ Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Անհրաժեշտ չեմ համարում առհասարակ քննարկել իրավիճակի զարգացման տարբերակները։ Հուսամ, որ ամեն բան քաղաքական հունով կընթանա։ 102-րդ բազայի ներուժը բավական է նշված խնդիրների լուծման համար։ Իսկ եթե այն գործի դրվի, բնականաբար կգործի ուրիշ միջոցներով, որոնք կընդունվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների կողմից։ Այդ պատճառով ինչ-որ ուժեր ակտիվացնելու կարիք չեն տեսնում»։

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի ամրապնդմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանեց. «Խոսքը ոչ թե ամրապնդման մասին է, այլ կազմավորմանը ամենաժամանակակից զինատեսակներով ապահովելու եւ Ռուսաստանի ԶՈւ այդ կազմավորմանը անհրաժեշտ մարտական պատրաստվածության բերելու։ Որպես զինվորական՝ կարող եմ ասել, որ ցանկացած կազմավորման ամրապնդման միջոցառումները աստիճանաբար են տեղի ունենում։ Այդ պատճառով խոսքը պլանային աշխատանքի մասին է։ Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան ինչ-որ արտահերթ կարգով ներուժ է զարգացնում, համենայն դեպս ես այդ մասին տեղյակ չեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ