News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քննարկում չի եղել, ՀՀ նախագահը հանդես է եկել ծրագրային, հայեցակարգային ելույթով, խոսել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Խոսվել է գլոբալ հայեցակարգային հարցերի շուրջ՝ սկսած սոցիալ տնտեսական քաղաքականությունից, մեր անելիքներից, սահմանադրության նոր իրողության պայմաններում  ինչի պետք է ձգտի Հայաստանը, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին ու արտաքին քաղաքականությունից, ինչպիսի տեսլական ենք մենք տեսնում: Այսինքն չի եղել մի ոլորտ՝ մամուլի ազատություն, ժողովրդավարության զարգացում, որին նախագահի անդրադարձած չլինի»,-նշել է Շարմազանովը:
Հարցին, թե ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցը քննարկվե՞լ է, ՀՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Կոնկրետ Դաշնակցության հետ համագործակցությունից չի խոսվել, խոսվել է կուսակցությունների դերի բարձրացման մասին»:

Հարցին, թե որն էր ՀՀ նախագահի ելույթի գլխավոր մեսիջը, Շարմազանովն արձագանքեց. «Գլխավոր մեսիջները բազմազան էին, եւ սոցիալ-տնտեսական զարգացման առումով, եւ պաշտոնյաների ավելի բարեխիղճ աշխատանքի առումով»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ