News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 12-ին, հերթական անգամ փաստվեց, որ ռուս զինծառայողները բացարձակապես անտեղյակ են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համապատասխան համաձայնագրերից, եւ չգիտեն՝ որտեղ են սկսվում, ավարտվում իրենց, եւ հայկական կողմի իրավասությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը՝ ամփոփելով այսօրվա դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին ռուս սահմանապահները։ 

Ըստ փաստաբանի՝ ռուս սահմանապահների հարցաքննությունից պարզ դարձավ, որ ռուսական կողմը առաջին անգամը չէ, որ առանց հայկական կողմին տեղյակ պահելու որոնողական աշխատանքներ է կատարել։

Փաստաբանի խոսքով՝ այսօրվա դատական նիստին հետաքրքիր զարգացումներ եղան նաեւ այն առումով, որ եթե նախորդ նիստին ցուցմունք տված ռուս սահմանապահները փաստում էին, որ Պերմյակովին ձերբակալելուց ընդամենը 5 րոպե անց դեպքի վայրում եղել են նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ապա այսօր ակնհայտորեն  ինչ-որ փոփոխություն էր եղել ընդհանուր դիրքորոշման մեջ։

«Ազգային անվտանգության ծառայողները դարձել էին ոստիկաններ, եւ դեպքի վայր էին եկել ոչ թե 5 րոպե անց, այլ  40 րոպե անց։ Ավելին՝ ռուս սահմանապահները պնդեցին, որ մոտ չեն թողել եկածներին՝ լինի քաղաքացիական անձինք, թե ՀՀ ոստիկաններ»,-ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով , որ ռուս սահմանապահների հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ մեղադրող կողմի՝ մարտավարական հետագա քայլերի մշակման առումով։

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները դատավարության ընթացքում փորձում են ապացուցել, որ եթե ռուսական կողմը ռուս-հայկական միջպետական պայմանագրով նախատեսված կարգով որոնողկան աշխատանքներին ներգրավեր նաեւ հայկական կողմին, Պերմյակովը ձերբակալվելուց հետո կհանձնվեր ոչ թե ռուսական կողմին, այլ հայ իրավապահներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ