News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում ոչ պարենային արտադրանքների գները մեկ տարում 1.7 տոկոսով աճել են: Ընդ որում, որոշ ապրանքներ թանկացել են, իսկ մյուսները՝ էժանացել: Թանկանալու դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ ահա զանգվածային էժանացումները բնորոշ չեն մեր առեւտրին: Սակայն դա հարկադրված միջոց է: Պաշտոնական տեղեկություններով՝ անցյալ տարի խանութներում ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալները կրճատվել են 13.4 տոկոսով, իսկ տոնավաճառներում՝ 3.6 տոկոսով:

Պատճառն այն է, որ մեր բնակչության ֆինանսական եկամուտները սպառվել են տրանսֆերտների կրճատման պատճառով: Դա բնականաբար հանգեցրել է վճարունակ պահանջարկի անկման, այդ թվում՝ հագուստի եւ կոշիկի համար: Հայ գործարարներից մեկի խոսքով՝ ներքին շուկայում առանձին ապրանքատեսակների վաճառքի անկումը իր ձեռնարկությունում կազմել է 30-40 տոկոս:

Հայրենական թեթեւ արդյունաբերության խնդիրները քիչ չեն: Ընդ որում, դրանցից շատերը չեն լուծվում արդեն քառորդ դար: Հիմա դրանց ավելացել է հերթական խնդիրը: Հայաստանի թեթեւ արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանի խոսքով՝ դժվարացել է Ռուսաստանում ապրանքների սպառումը:

Սկզբում ներկայացնենք 2013թ. Հայաստանի արտաքին առեւտրի տվյալները, երբ  Ռուսաստանի տնտեսական խնդիրները նոր-նոր էին սկսվում: Այդ տարի թեթեւ արդյունաբերության ներմուծման ընդհանուր ծավալները մեր երկրում կազմում էին մոտ 190 մլն դոլար:

Սակայն այդ ապրանքների արտահանումը շատ ավելի փոքր չափերի էր հասնում՝ մոտ 41 մլն դոլար, որից Ռուսաստանին բաժին էր ընկնում 3 մլն դոլարից քիչ ավելին: Դա ընդհանուր ֆոնին փոքր թիվ է, սակայն մեր գործարարների համար դա քիչ փող չէ:

Բանն այն է, որ Ռուսաստանում մեծացող գնաճը անդրադարձել է բնակչության վճարունակության վրա: Դրա հետեւանքով ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալը անցյալ տարի պակասել է 10 տոկոսով: Այսինքն՝ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ ապրանքներ գնել, այդ թվում՝ Հայաստանից ներմուծած ապրանքներ:

Երկու երկրների միջեւ տարբերությունն այն է, որ Հայաստանում կրճատվել են բնակչության անվանական եկամուտները, իսկ Ռուսաստանում դրանք ամեն դեպքում աճել են: Գնաճն այնտեղ առաջ է եկել ինչպես մի շարք ապրանքների ռեսուրսների կրճատման, այնպես էլ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի նվազման հետեւանքով եւ այլն:

Ռուսաստանցիները սկսել են ավելի շատ գումար ծախսել սննդամթերքի համար, որը 2 տարում թանկացել է 32 տոկոսով: Նույն այդ ժամանակաշրջանում երկրում իրական աշխատավարձը պակասել է 13.6 տոկոսով : Ինչպես հայտնի է, դա անդրադարձել է Ռուսաստանում հայկական կոնյակի եւ թեթեւ արդյունաբերության նշված ապրանքների իրացման վրա: Այսինքն՝ վերջիններիս իրացումը պակասել է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին: Հովսեփ Պողոսյանի խոսքով՝ հիմա մեր ձեռներեցները փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից, սակայն դեռեւս անարդյունք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ