News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցող իրանահայ 4 թեկնածուներից երկուսն ընտրվել են՝ Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընտրված Կարեն Խանլարյանը:

«Հյուսիսային ընտրատարածքում առաջադրվել էինք 6 թեկնածու, երեքը, սակայն, հետո ինքնաբացարկ հայտնեցին: Երեկ էլ կայացած ընտրություններում, նախնական տվյալներով, ձայների 74%-ով անցել եմ ես, մնացած 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջև: Հարավային ընտրատարածքում եղել են 3 թեկնածու, երկուսը հետագայում ինքնաբացարկ են հայտնել: Միակ թեկնածուն՝ Ժորժ Աբրահամյանն է անցել խորհրդարան»,- ասաց Կարեն Խանլարյանը:

Պատգամավորի խոսքով՝ հայ համայնքն ակտիվորեն մասնակցել է երեկվա ընտրություններին. 12 հազար ընտրող Հյուսիսային ընտրատարածքում, մոտ 2 հազարը՝ Հարավայինում:

«Ես շատ գոհ եմ խորհրդարանական ընտրություններից, արդյունքն իմ կարծիքով շատ լավն է»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում փետրվարի 26-ին կայացած խորհրդարանի (մեջլիս) եւ Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 տոկոսից ավելին, կամ մոտ 33 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ