News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որը նվիրված է Հայաստանում առցանց բիզնեսով զբաղվողներին, նրանց ձեռբերումներին, Հայաստանում առցանց բիզնես վարելու եղած հնարավորություններին, ինչպես նաեւ PayPal վճարային համակարգի, Հայաստանում ոչ ամբողջական գործունեության հետեւանքով բիզնեսում առկա խնդիրների մասին: Այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում խաղերի ստեղծմամբ զբաղվող EyeMotion ընկերության տնօրեն Վարդան Մելիքսեթյանի հետ հարցազրույցը:

Վարդան, EyeMotion-ը հիմնադրվել է 2014-ի դեկտեմբերից ու այն եզակի հայկական ընկերություններից է, որը զբաղվում է խաղերի արտադրմամբ: Մինչեւ ընկերություն հիմնելը, թերեւս շուկայի մասին պատկերացում կազմել եք, իսկ ընկերության հիմնումից հետո իրականացրած գործունեությունը թույլ է տալիս, որ շուկայի ներուժի ու հնարավորությունների մասին հստակ կարծիք ունենաք: Ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում խաղային ինդուստրիային մասնակից դառնալու համար:

Մինչեւ 2 ընկերություն հիմնելը (EyeMotion եւ Cross Casino), աշխատել եմ վեբ, այնուհետեւ խաղեր ծրագրավորող։ Հայաստանն իրոք ունի շատ մեծ հնարավորություն՝ դառնալու լիարժեք մասնակից, հաշվի առնելով, որ այս ոլորտում սահմաններ, պետություն, ազգություն կարեւոր չէ։

Բացի  EyeMotion-ից դուք Հայաստանում ներկայացնում եք նաեւ Unity3D պլատֆորմը, Ֆեյսբուքում խումբ եք ստեղծել, որը վերջերս սկսել է բավականին ակտիվ դառնալ: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ մինչեւ վերջերս հայաստանյան ՏՏ-ն քիչ է հետաքրքրվել խաղերի շուկայով: Տեղեկացվա՞ծ չեն, թե՞ դա ռիսկային գործ է:

Armenia Unity Community( unity3d.am ) հիմնադրվել է  2014թ ապրիլ ամսից։  Այս խումբը հանդիսանում է պաշտոնական խումբ Հայաստանից։  Խմբի հանդիպումներ ունեցել ենք Թումոյում GDC 2015 շրջանակներում, Իջեւան քաղաքում, Loft ում, Ինֆորմատիկայի պետական քոլեջում, համար 139 դպրոցում, Թբիլիսիում ենք ելույթ ունեցել Մայքրոսոֆտի կողմից  կազմակերպված DevDay 2.0-ին։

Կարծում եմ տեղեկացված լինելու խնդիր չկա։ ՀՀ-ում կան թիմեր, ընկերություններ ովքեր բավականին ակտիվ աշխատում են։ Այո խաղային ոլորտը բավականին ռիսկային է եւ հաշվի առնելով, որ Հայաստանը խաղային ոլորտում պատմություն չունի, ամեն մեկը ( թիմ, ընկերություն )փորձում եմ ինքնուրույն սովորոլ եւ առաջ գնալ։ Թե ում մոտ ինչպես է ստացվում եւ արդյոք ստացվում է դա արդեն մտնում է իմ նշած ռիսկային ոլորտի մեջ։

Այս վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանից բավականին ակտիվացել են Augmented Reality, Virtual Reality պրոեկտներ, խաղեր Հայաստանից, ովքեր օգտագործում են Unity խաղային գործիքը։ Այս տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում բավականին ակտիվ է։

Կա մեկ ուրիշ ակտիվություն հայ մասնագետների կողմից, որոնք ակտիվացել են Unity Asset Store ում իրենց կատարած աշխատանքների ( 3D մոդելների, կոդի, տեկստուրաների, խաղերի, շեյդերների) տեդադրելը, որի միջողով մասնագետները իրենց աշխատանքները վաճառում են, բայց այստեղ կա մեկ խնդիր, վճարման միջոցի խնդիրը։

Որպես խաղ արտադրող ձեր համար ինտերնետային վճարային միջոցները պետք է, որ հսկայական նշանակություն ունենան: Ձեր կարծիքով Հայաստանը բավարար չափով է ինտեգրվա՞ծ ինտերնետային վճարային միջոցների աշխատանքին:

Բավական երկար տարիներ աշխատում ենք այս ոլորտում, իրոք այդքան էլ բավարար չէ, քանի որ կան վճարման միջոցներ որոնց հետ մենք խնդիր ունենք։

Հայաստանում ի թիվս այլ ինտերնետային վճարային միջոցների, ամբողջապես չի գործում նաեւ PayPal համակարգը, որով կատարված գործարքների ծավալը 2015 թ-ին կազմել է 282 մլրդ դոլար, եւ այն ունի 179 մլն ակտիվ օգտատեր: Ձեր բիզնեսի համար արդյոք դա խոչընդո՞տ է: Կարող եք գնահատել հնարավոր ֆինանսական կորուստը, PayPal-ի բացակայության պատճառով:

Այժմ մենք ունենք խնդիր՝ Հայաստանում PayPal-ի եւ Google Play-ի ոչ ամբողջական աշխատանքի հետ կապված: Ֆինանսական կորուստի մասին այդքան էլ հեշտ չէ հաշվարկ կատարել, քանի որ այս 2-ի բացակայությունը պատնեշ է մեզ համար։

Մոբայլ խաղերի շուկան բավականին մեծ է: Մեր խաղերի թիրախային շուկան գտնվում է Հայատանից դուրս եւ մենք ստիպված ենք լինում օգտվել օնլայն վճարային միջոցներից, որոնք բավականին թանկ են։ Հայաստանում PayPal-ի  բացակայոււթյան պատճառով ունենում ենք այդ խնդիրները։

Կարծում եմ այն գործարկելուց հետո բավականին կհեշտացնի ՀՀ ում գործունեություն իրականացնող ընկերությունների, անհատների, ինչու չէ նաեւ քաղաքացու օնլայն առեւտուր իրականացնելու պրոցեսը կապված eBay, Amazon եւ այլ համակարգերից։

Ի տարբերություն հայաստանյան չինովնիկների, Վրաստանի նրանց գործընկերները լուրջ են PayPal-ի գործարկմանը մոտեցել, ու այժմ վրացական բանկերն առաջարկում են PayPal  ծառայության սպասարկում: Հնարավո՞ր է, որ այս նորությունից հետո դուք էլ ցանկանաք բիզնես հաշիվ բացել Վրաստանում, որպեսզի հնարավոր լինի դիմանալ մրցակցությանը եւ չկորցնել շուկան:

Եթե տեսնենք, որ Հայաստանում անհնար է մնում օգտվելը, ապա ստիպված կլինենք Հայաստանից դուրս լուծումներ գտնել, այդ թվում նաեւ մեր հարեւան Վրաստանում։

Հիշեցնենք, որ Change.org-ում օրերս սկսված՝ Հայաստանում PayPal-ի ամբողջական գործարկման համար ստորագրահավաքին 5600-ից ավելի մարդ մասնակցություն է ունեցել: Ստորագրողների զգալի մասը հենց այն մարդիկ են, ովքեր իրենց բիզնես գործունությունը կապում են e-commerce-ի, ու մասնավորապես PayPal-ի հետ: Բացի ստորագրահավաքից Facebook-ում նաեւ խումբ է ստեղծվել Armenia needs PayPal անունով:

PayPal-ի թեմայով այլ հարցազրույցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ