News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 24-ին, տեղի ունեցավ հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին հարազատներ, ընկերներ, արվեստագետներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Գեղամ Գրիգորյանն անփոխարինելի էր, թեեւ ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան: Նրա մահից հետո ինչ-որ մի բան դատարկ է մնալու: Ամեն տաղանդավոր, հանճարեղ մարդ ծնվում է իր առանձնահատկություններով: Նրա գեղեցիկ տենոր ձայնը համաշխարհային էր: Փառք Աստծո, որ Գեղամ Գրիգորյանը շատ աշակերտներ ունի: Մեր հույսն այդ աշակերտներն են: Նրանք կշարունակեն նրա գործը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ Գեղամ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 25-ին` ժամը 14:00-ին: Գեղամ Գրիգորյանի աճյունը հողին կհանձնեն Կոմիտասի անվան պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ