News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Լեւոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսեւորումներ են ստանում: Այդ մասին ասվում է «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի եւ որեւէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչեւ նոր լսումները Լեւոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Ոչ պակաս ապշեցնող է նաեւ Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեեւ միասնության եւ եղբայրության մասին վերամբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լեւոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:

Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։

Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների եւ գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ