News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կումամոտո պրեֆեկտուրայում մի շարք երկրաշարժերից հետո Ճապոնիայի հարավարեւմտյան Կյուսյու կղզում զոհերի թիվը հասել է 34-ի, տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ:

Ապրիլի 14-ին Կումամոտո պրեֆեկտուրայում գրանցվել էր առաջին ուժեղ երկրաշարժը՝ 6.5 մագնիտուդով: Մեկ օր հետո այնտեղ նորից երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը 16 անգամ գերազանցում էր նախորդը՝ 7.3 մագնիտուդով: Հարեւան Օիտա պրեֆեկտուրայում նույնպես երկրաշարժ է եղել՝ 5.3 մագիտուդով: Ընդհանուր առմամբ՝ հաշվելով նաեւ հետցնցումները, Կումաամոտո ու Օիտա պրեֆեկտուրաներում ավելի քան 290 երկրաշարժ է գրանցվել: Շուրջ 160 հազար ընտանիք առանց լույսի է մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ