News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում դեպի ռազմաարդյունաբերության ոլորտը, ինչը երկիրը հզորացնելու կարեւոր երաշխիքներից է: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Ռազմական խնդիրները մեզ համար միշտ եղել եւ մնում են առաջնահերթ։ Արդեն այսօր 10-12 տարեկան երեխաներին հնարավորություն է տրվում զբաղվել ինժեներությամբ։ Իրենց գիտելիքները, հմտություններն օգտագործելով՝ տարիներ անց նրանք կկարողանան ոչ միայն Հայաստանի հաղթանակն ապահովել մեր թշնամիների նկատմամբ, այլեւ լուծել համաշխարհային մակարդակի խնդիրներ»,- ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը։

Չոբանյանը նշեց, որ այս տարի մրցույթին մասնակցում են 11 թիմեր՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Վեդիից, Սիսիանից, Գորիսից, Թալինի, Արցախից։ Թիմերից 9-ի կազմում ընդգրկված են միայն աշակերտներ, 2-ում՝ ուսանողներ։

Նրա խոսքով՝ ըստ ներկայացված պահանջների՝ թիմերը պետք է այնպիսի ռոբոտ ստեղծեին, որը կգտներ մինչեւ 3սմ խորության արհեստական խոտածածկի տակ պահված ականները, կնշեր դրանց տեղը եւ հնարավորություն կտար չպայթել ականի վրա։

Հայկ Չոբանյանը նշեց, որ մասնակիցները լուծել են իրական ռազմական, մարտավարական խնդիր։

«Այլ բան է, որ իրական միջավայրում պետք է օգտագործել շատ ավելի թանկ բաղադրիչներ եւ սարքավորումներ, որոնք նախատեսված են ռազմական տոխնոլոգիաների կիառման ժամանակ․աշխատանքի սկզբունքն իրականում նույնն է»,-ասաց նա։

Գյումրին ներկայացնող Digital Cloud թիմի ղեկավար Դավիթ Նիկողոսյանն իր հերթին նշեց, որ երեխաները մեծ ոգեւորությամբ են մասնակցում մրցույթին, նրանց թիմը ական փնտրող ռոբոտը պատրաստել է երկու ամսում, գտնելով ականը՝ այն ֆիզիկապես նշում է ականի տեղը դաշտում։

«Մեր ռոբոտը կարողանում է գտնել մինչեւ 7սմ խորությամբ պահված ականներ, չնայած մրցույթի պահանջներում նշված է, որ 3սմ խորությամբ պետք է լինեն ականները։ Կարողացանք գտնել թաքցված յոթ ականներից երեքը, որը բավականին լավ արդյունք է մյուս թիմերի հետ համեմատած»,- ասաց Դավիթ Նիկողոսյանը։

Նշենք, որ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ։ Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն երեք թիմերին։ Հաղթողները կստանան համապատասխանաբար 600.000, 400.000, 260.000 դրամ պարգեւավճար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ