News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում այսօր՝ ապրիլի 16-ին, հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներից եւ Fime Tech ընկերության անդամներից կազմված թիմը՝ պարգեւատրվելով 600 000 ՀՀ դրամով:

«Ռոբոտի վրա աշխատել ենք հինգ հոգով, որոնք հիմնականում ոլորտի մասնագետներ են: Մրցույթի ընթացքում հավաքեցինք 90 միավոր, մեր ռոբոտը ոչ մի ականի վրա չպայթեց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաղթող թիմի անդամ Հարություն Շմավոնյանը:

Հաղթող մասնակիցը նշեց, որ նմանատիպ մրցույթները կարեւոր են, քանի որ գնահատվում են աշխատանքի թերություններն ու առավելությունները:

«Հետագայում կփորձենք շտկել ռոբոտի բոլոր թերությունները, եւ կփորձենք սովորել մեր սխալների վրա»,-ասաց Հարություն Շմավոնյանը:

Մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Գյումրին ներկայացնող Android թիմը՝ պարգեւատրվելով 400 000 հազար ՀՀ դրամով:

Digital Cloud թիմը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը, եւ պարգեւատրվեց 260 000 ՀՀ դրամով

Խրախուսական մրցանակի արժանացավ Վանաձորը ներկայացնող «Ականազերծողներ» թիմը՝ արժանանալով 100 000 ՀՀ դրամի չափով պարգեւի:

Այս տարի մրցույթին մասնակցում էին 11 թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Վեդիից, Սիսիանից, Գորիսից, Թալինի, Արցախից։ Թիմերից 9-ի կազմում ընդգրկված են միայն աշակերտներ, 2-ում՝ ուսանողներ

Նշենք, որ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ