News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի տարածաշրջանային դիրքը վերջին մեկ-երկու տարիներին զգալի փոխվել է: Իրանն ավելի է մոտեցել ատոմային զենքի ստեղծմանը, եւ այժմ նրա դիրքերը կոշտացել են: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը:

Ըստ փորձագետի՝ Իրանն ու Ռուսաստանը երբեք էլ հուսալի գործընկերներ չեն եղել, ուղղակի համագործակցել են: «Հիմա իրավիճակը փոխվել է: Նոր նախագահի պայմաններում, Ռուսաստանը գնում է հարաբերությունների խորացման Արեւմուտքի հետ, եւ այս պայմաններում կոշտացնում է հարաբերությունները Իրանի հետ: Այդ կոշտացումը փոխադարձ է»,- ասել է նա:

Մեկնաբանելով ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է միջնորդ լինել Իրանի եւ այլ տերությունների միջեւ՝ Սեւակ Սարուխանյանը նկատեց, թե չկա որեւէ ռացիոնալ հիմք նման ենթադրություն անելու համար: «Հայաստանը չի կարող լինել կամուրջ, միջնորդ, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Հայաստանը փոքր պետություն է, եւ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դիմեն Հայաստանի օգնությանը:

Նույնը նաեւ ԱՄՆ-ի դեպքում: Նույն ԱՄՆ-ը եւ Իրանը տարեկան մի քանի անգամ գաղտնի հանդիպում են»,- ասել է փորձագետը: Նա որպես բացառություն նշել է Վրաստանի դեպքը՝ նկատելով, որ ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանը կարող է միջնորդ լինել:

Խոսելով ղարաբաղյան հնարավոր պատերազմում Իրանի միջամտելու հնարավորության մասին՝ Սեւակ Սարուխանյանը նկատել է, թե «Իրանը հուսալի դաշնակից չէ Հայաստանի համար եւ չի ներգրավվի հնարավոր պատերազմին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ