ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ խորը տարաձայնություններ կան, Խորհուրդը չի լուծել դրանք։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դադարեցրել ենք գործնական համագործակցությունը, սակայն Խորհրդի աշխատանքը չի դադարում։ Նիստերը շարունակվելու են»,- ասել է նա։
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը պլանավորվածից 2 ժամ երկար է տեւել, քանի որ քննարկումը եղել է բաց եւ լուրջ։ Նիստերը կշարունակվեն ապագայում, հավելել է Սթոլթենբերգը։