News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների, քանի որ բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով Ադրբեջանը բանակցություններում պարտություն է կրել, դրա համար էլ փորձել է գտնել խնդրի լուծման ռազմական ուղիներ, բայց ռազմական ուղին էլ է ձախողվել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ըստ Նալբանդյանի, չի քննարկվել տարածքային զիջումների հարցը:

 

«Կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը, եւ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով, կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հանրապետության նախագահը, նաեւ արտգործնախարարը։ «Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղու մեջ եւ չէր գնա նոր ռազմական գործողությունների։

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետեւ այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն»,-ընդգծել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ