News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջնահերթություն է դարձել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պետքարտուղար Դեզիրը նախարար Նալբանդյանին տեղեկացրեց, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակացելուց հետո ուղերեւորվել է օդանավակայան՝ Երեւան մեկնելու եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Եղենի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության հարցում, եւ այն, որ Ֆրանսիայում դեռ 2001թ. օրենքի ուժով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Նա հավելեց, որ Հայաստանում շնորհակալությամբ են հիշում նախագահ Օլանդի մասնակցությունը Երեւանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքները եւ այդ համատեքստում կարեւորեց միջազգային հանրության ջանքերը՝ դրանք հաղթահարելու, նման զարգացումները հետագայում բացառելու եւ համապատասխան պայմաններ ստեղծելու՝ բանակցությունների, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ։

Երկուստեք շեշտվեց, որ հիմնահարցի կարգավորումը չունի ռազմական լուծում։ Հարլեմ Դեզիրը վստահեցրեց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Էդվարդ Նալբանդյանը եւ Հարլեմ Դեզիրը քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ