News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության  նախնական տվյալներով, այսօր՝ ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի հետեւանքով կա մեկ զոհ։ (ֆոտոռեպորտաժ)

ԱԻՆ կայքն ավելի վաղ հայտնել էր 2 կամ 3 զոհի մասին։ 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «Արմենիա» բուժկենտրոն են տեղափոխել վեց անձանց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ, 14 տարեկան տղայի, երեք տղամարդու եւ մեկ կնոջ։  Այս պահին հղի  կինը տոմոգրաֆիա է անցնում, 14 տարեկան տղան թոքերի սալջարդ ունի, մեկ մարդու այս պահին վիրահատում են, վերջույթի կոպիտ վնասվածքով։ Հինգը եղել են ծանր վիճակում, մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 

Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։

Դեպքի վայր են ժամանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։։

Դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պայթյունի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չեն հայտնում։

Ինչպես պատմել է դեպքի ականատեսներից մեկը NEWS.am-ի թղթակցին, հնչել է երկու պայթյուն։

Մեր տեղեկություններով, վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են հասցրել պատահական անցորդները, երկուսին՝ ժամանած «Շտապօգնության» մեքենաները։ Այս պահին վիրավորների առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ