News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ Սերժ Սարգսյանի` «Բլումբերգին» տված հարցազրույցում ինչպես հայաստանյան հասարակության, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված հստակ շեշտադրումներ կային: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը բաց տեքստով խոսելով խնդրի կարգավորման երկու տարբերակի մասին, հանրությանը չէր առաջարկում պատերազմ կամ հողերը զիջելու գնով խաղաղություն:

«Հողերի հանձնման հետ կապված եկեք միանշանակ հայտարարություններ չանենք, որովհետեւ այդ մասով ՀՀ նախագահի տված պատասխանները պետք է կապել նախորդ մասում իր հնչեցրած մտքի հետ, որը վերաբերում էր Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, եւ այնտեղ որոշակի ժամկետներ էին նշվում, խնդրում եմ կոնտեքստից դուրս որեւէ միտք մի առանձնացրեք»,-ասաց Նահապետյանը: Դիտարկմանը, որ ինքնորոշման հետ կապված կոնկրետ ժամկետների մասին չխոսվեց, Նահապետյանն ասաց, որ այժմ չեն կարող բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները: «Ես չեմ էլ տիրապետում այդ մանրամասներին, կամ այստեղ շատ քիչ թվով պաշտոնյաներ են տիրապետում այդ մանրամասներին: Այն ծավալով, որ հայտնի է մեզ, պետք է ասեմ բանակցային օրակարգում ներառված են տարբեր խնդիրներ, որոնցից մեկն էլ ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքն է եւ այդ առումով կան որոշակի գործողություններ, որոնք ենթադրվում է, որ պիտի իրականացվեն բանակցային գործընթացով: Ես որեւէ ժամկետների մասին չեմ կարող ասել: Բանակցային գործընթացը չի էլ վերսկսվել»,-նշեց ՀՀԿ-ական պատգմավորը:

Ինչ վերաբերում է հողերը զիջելու վերաբերյալ Արցախի բացասական դիրքորոշմանը, նա նշեց. «Հակասություններ պետք չէ փնտրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության միջեւ: Բնականաբար, խորհրդատվություներ անցկացվում են եւ մենք միշտ ասել ենք, որ ԼՂՀ իշխանությունը պետք է մասնակցի բանակցություններին եւ 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրով ուղղակիորեն նախատեսված է Ղարաբաղը որպես կողմ, եւ բնական է, որ առանց ԼՂՀ ժողովրդի որոշման, չի կարող հակամարտության կարգավորման շուրջ վերջնական որոշում լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ