News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւան Ղարաբաղի հարցով առանձին փաստաթուղթ չի բերել: Այս մասին ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքները, եւ հատկապես այդ մասին է հայտարարել Հայաստանի նախագահն իր վերջին հայտարարություններում եւ հարցազրույցներում: Եվ, իհարկե, այսօր Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության ջանքերն ուղղված են ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը բացառելուն: Այս մասին Երեւան այցի ժամանակ նշել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդամենը լուրեր են տարածվել, որ նա իր հետ փաստաթղթերի ինչ-որ փաթեթ է բերել: «Դժվար է բանակցություններ վարել մի իրավիճակում, երբ համապատասխան պայմաններ չկան»,- հայտարարեց Նալբանդյանը:

«Ադրբեջանի ցանկությունն է՝ ներկայացնել, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: Դա սուտ է: Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցություններից եւ միշտ հանդես է եկել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Եթե բարձր մակարդակով ինչ-որ հանդիպումներ տեղի չեն ունեցել կամ հետաձգվել են, ապա միայն ադրբեջանական կողմի պատճառով»,- հայտարարեց նա:

«Իսկ հիմա նրանք ապարդյունք փորձեր են անում հարցականի տակ դնել հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը: Սրան հետեւեց համանախագահների համապատասխան արձագանքը. նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասել: Հրադադարի մասին 1994 եւ 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանագրերն ուժի մեջ են եւ դրանց դրույթներն ամբողջությամբ պետք է պահպանվեն: Պատկերը կրկին այսպիսին է. Ադրբեջանն ընդդիմանում է միջազգային հանրության կարծիքին: Դրանք նրանց կողմից բավական սխալ հաշվարկներ էին»,- ամփոփեց Հայաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ