News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դրեզդենի երաժշտական նախագիծը մեղադրանքների ալիք առաջացրեց «ցեղասպանություն» բառի օգտագործման պատճառով: Սա այլ երկրների գործերին Թուրքիայի միջամտության եւս մեկ օրինակ է: Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանական մշակութային խորհրդի ղեկավար Օլաֆ Ցիմերմանը:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Մարկուս Ռինդտն իր նախագիծը սկսել է 2015 թվականի նոյեմբերին, թուրքական ծագմամբ գերմանացի կիթառահար Մարկ Սինանի հետ: «Աղետ» նախագծի շուրջ հավաքվել են երաժիշտներ Թուրքիայից, Հայաստանից եւ Գերմանիայից՝ 101 տարի առաջ հայերի հետապնդումների հիշատակին: Ամեն դեպքում, Թուրքիան դժգոհություն հայտնեց, հատկապես՝ նախագծի հիմնական հովանավոր Եվրահանձնաժողովի կայքում «ցեղասպանություն» բառի օգտագործման առիթով: ԵՄ-ն սատարեց Թուրքիայի դիրքորոշումը եւ կայքից հանել միջոցառման մասին հաղորդագրությունը:

Թուրքիան մշտապես դիմադրում է, երբ իրեն կապում են «ցեղասպանություն» բառի հետ:

Հրաշալի է: Յուրաքանչյուրը պետք է անցյալի հետ առերեսվելու սեփական ուղին ընտրի: Սակայն անընդունելի է պատմական իրադարձությունների հետ միայն մեկ տեսակետ կապելու փորձը: Իրենց հրանոթներն ուղղելով դեպի Դրեզդեն՝ նրանք ճնճղուկների են կրակում: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր դժգոհությունն անմիջականորեն նվագախմբին չուղղեց, այլ դիմեց ԵԽ-ին՝ որպես հովանավորի: Եվրահանձնաժողովը կայքից հանեց համերգի նկարագրությունը...

Կարծում եմ՝ դա խնդրահարույց է: Էրդողանը կարծես մեր ղեկավարներին ասում է՝ «թռեք», իսկ նրանք պատասխանում են՝ «ինչպե՞ս թռչել, բա՞րձր»: Նախ այդպես արձագանքեց միայն մեր կանցլերը՝ երգիծական դերասան Յան Բյորմերմանի բանաստեղծությանն ի պատասխան, իսկ հիմա այդպիսի պահվածք է դրսեւորում նաեւ ամբողջ Եվրամիությունը: Փոխարենը պետք էր Էրդողանին ասել, որ դա իրեն չի վերաբերում, եւ մենք ոչինչ չենք անի:

Այդպիսի միջամտություններ նախկինում նույնպես եղել են, բայց հիմա դրանց թիվն ավելանում է: Քանի որ Էրդողանը, ըստ ամենայնի, կարծում է, որ Գերմանիայի կառավարությանն ու Եվրամիությանն ընդհանրապես ավելի դյուրին է նվաճել այդպիսի շանտաժով, քանի որ փախստականների հարցում իր աջակցության կարիքն ունենք: Դա մեծ խնդիր է:

Մարկուս Ռինդտը դա անվանեց ոտնձգություն արտահայտման ազատության եւ արվեստի դեմ:

Մենք վարժվում ենք այն բանին, որ այլ պետության ղեկավարն է մեզ ասում, թե ինչ պետք է անենք մեր երկրում արվեստի մեջ: Եթե նրան դուր չի գալիս, ինչ մենք անում ենք, նա ցանկանում է խանգարել: Ես մեր երկրի կառավարությունից ավելի մեծ աջակցություն կխնդրեի, որպեսզի Էրդողանը չմիջամտի մեր գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ