News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահելով պարտադրել խաղաղություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Ուրիշ ճանապարհ չկա, միայն պարտադրանքով է հնարավոր: Պետք է երկրում առողջ մթնոլորտ լինի, պետք է պահպանենք բանակին նեցուկ կանգնելու մթնոլորտը»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ չի բացառվում է, որ պատերազմը նորից սկսվի: «Բանակցություններ հնարավոր են, իհարկե, ուշ թե շուտ դրանք լինելու են, որովհետեւ չկա մի պատերազմ, որ վերջիվերջո բանակցությունների սեղանի կողք չնստեն, իսկ թե երբ են լինելու, ապագան ցույց կտա: Պատերազմի վտանգ կա, պետք է պատրաստ լինենք»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր կարծիքով, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այսուհետեւ ընդլայնվելու են, համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնալու:

«Աշխարհաքաղաքական տեսակետից այս տարածքում մենք պետք է հստակ իմանանք, որ Ռուսաստանը եւ մյուս մեծ պետություններն իրենց շահերն ունեն եւ մենք որպես պետություն նույնպես մեր շահն ունենք: Մենք պետք է արժանապատիվ կեցվածք ունենանք: Շատ դժվար, դիվանագիտական եւ քաղաքական խնդիր է, կարծում եմ՝ մեր եւ դիվանագիտական կորպուսը, եւ քաղաքական ղեկավարությունը կամք, կորով ու հմտություն ունի, որ պաշտպանելով մեր շահերը, մեր գործընկերներին չվանենք մեզնից»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ