News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ զոհված  19-ամյա Միշա  Աղաջանյանի ծնողների միակ զավակն էր. լույս աշխարհ էր եկել նրանց ամուսնության 15-րդ տարում: Միշան ծնողների հետ  վերջին անգամ խոսել էր ապրիլի 3-ին՝ ասել էր, որ ինքը լավ է, չանհանգստանան: Այդ օրվանից հետո նրա հետ կապն ընդհատվել էր, այլեւս չէին կարողացել խոսել

«Շատ սպասված երեխա էր, երբ ծնվեց, ծնողները երջանկության մեջ էին: Հիմա էլ  իրենց միակ որդուն կորցրել են, ահավոր վիճակում են: Ամենգիշեր մորը զանգում, խոսում էր հետը, բայց վերջին օրերին կապն ընդհատվել էր, հետո իմացանք, որ զոհվել է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Միշայի հորեղբայրը՝ Գնել Աղաջանյանը: :

Գնել Աղաջանյանը պատմեց, որ Միշային անվանակոչել էին հորեղբոր անունով, որը նույնպես զոհվել էր Մարտակերտում՝ պատերազմի ժամանակ:.«Եղբորս անունը  դրեցին,  նրա նման էլ  հերոսաբար զոհվեց»:

Միշայի ծնողներն ապրում են Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ եւ  անասնապահությամբ: Հայրենիքի համար հերոսաբար զոված զինվորի ծնողները, սակայն, առողջական խնդիրներ ունեն եւ նրանց բուժաման ծախսերն հոգալու համար անհրաժեշտ է բոլորիս օգնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ