News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հիմնական բորսային գործակիցները ապրիլի 29-ին սակարկություններն ավարտել են վիճակագրության բացասական տվյալների ու եվրոյի եւ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման «կարմիր գոտում», այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Սակարկությունների արդյունքներով Dow Jones արդյունաբերական գործակիցը նվազել է 0.32 տոկոսով՝ հասնելով 17773. 64 կետի, բարձրտեխնոլոգիական ընկերությունների NASDAQ գործակիցը նվազել է 0.62 տոկոսով, հասնելով 4775. 36 կետի, լայն շուկայի S&P 500 գործակիցը՝ 0.51 տոկոսով՝ հասնելով 2065 30 կետի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դոլարը սակարկությունների ընթացքում նկատելիորեն թուլացել է եվրոյի ու իենի նկատմամբ, արձագանքելով ներքին թույլ վիճակագրությանը: Ներկա անկման միտումն ամենաերկարատեւն է վերջին երկու տարիների ընթացքում:

Վերջին երկու ամիսներին դոլարի փոխարժեքը համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ ցույց է տվել գրեթե մշտական բացասական դինամիկա: Սա պայմանավորված է ԱՄՆ –ից բացասական վիճակագրության հոսքով, որը ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունը դեռ շատ թույլ է Դաշնային ռեզերվային ծառայության դրամավարկային քաղաքականության խստացման համար: Այսպիսով, ամերիկյան արժույթը երկու տարվա ընթացքում ամենաերկարատեւ անկումն է ապրում:

Այս շաբաթվա վիճտվյալները ցույց են տվել, որ 2016-ի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ իրական աճը առաջին գնահատականով կազմել է տարեկան կտրվածքով 0.5 տոկոս: Տվյալները ավելի վատն են, քան վերլուծաբանների կանխատեսումները, որոնք ակնկալում էին ՀՆԱ 0.6 տոոսի աճ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ