News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետականների շրջանում ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ստացել է ավելի քան հազար պատվիրակի աջակցությունը եւ կհաղթի փրայմերիզներում   (առաջնային ընտրություններում, որում կուսակցությունից նախագահական մեկ թեկնածու է ընտրվում):

«Մենք այժմ 1001 պատվիրակ ունենք: Մենք կհաղթենք քվեարկության առաջին փուլում» — իր Twitter-ում գրել է Թրամփը Ինդիանա նահանգում արշավից հետո, որտեղ արդյունքների համաձայն,  ստացել է ձայների 41 տոկոսը, նրա ընդդիմախոսներից Թեդ Կրուզը ստացել է 32 տոկոս, Ջոն Քեյսիկը` 21 տոկոս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ընտրական կենտրոնի պաշտոնական կայքում, որտեղ հրապարակվում են նախընտրական մրցարշավի տվյալները, Թրամփի ակտիվում առայժմ   954 պատվիրակ կա: Միաժամանակ ճշտում է ստորագրվել, որ թվերը կթարմացնեն  24 ժամվա ընթացքում, որովհետեւ ժամանակ է անհրաժեշտ ճշգրիտ տվյալների հրապարակման նպատակով բոլոր ձայները հաշվելու համար:   

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ իր երկու ընդդիմախոսը մաթեմատիկորեն հաղթանակի շանսեր չունեն եւ պիտի լքեն նախագահական արշավը: Ի պատասխան, այս շաբաթ Կրուզն ու Քեյսիկը պայմանավորվել էին համագործակցել Թրամփի դեմ: Նրանց շտաբները հայտարարություն են տարածել, որոնցում ասված է, որ մնացած փրայմերիզներում իրենք միմյանց կզիջեն այն նահանգները, որոնցում հաղթանակի ավելի մեծ շանս ունեն: 

Փրայմերիզների ներկայիս սեզոնը դեռ չի ավարտվել. մնում է քվեարկությունը մի շարք նահանգներում, ներառյալ Կալիֆորնիայի նահանգը`  40 մլն բնակչությամբ: Հանրապետականների կուսակցական համագումարում ընդհանուր հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կուսակցական համագումարին մասնակցող 2472 պատվիրակից 1237-ի աջակցությունը. համագումարը տեղի կունենա հուլիսին, երբ էլ կորոշվի կուսակցությունից նախագահական միասնական թեկնածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ