News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից հետո առաջացած աղմուկն արհեստական օրակարգերից մեկն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Արդյոք դուք կարծում եք, որ այս թեմայի հետագա նման քննարկումը բարձրացնում է մեր զինվորի ոգին ու հոգին: Արդյոք չի բերում նրան, որ առաջնագծում գտնվող մեր զինվորները կարող են որոշակի հոգեբանական խնդիրներ ունենալ: Ղարաբաղյան հարցը Ազգային ժողովի մանդատը չէ, այլ երկրի նախագահինն է, որն էլ հստակ ներկայացրել է ամեն ինչ: Այս հարցի իրական տերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է. Բակո Սահակյանն արդեն կարծիքը հայտնել է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի հարցազրույցը` նշելով, որ «անլուրջ» է այդ մասին խոսելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ասել էր. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է»: Նա նաեւ նշել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ