News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում եւ հնարավորինս բանակցությունների ճանապարհով: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով, ԼՂ հակամարտությունը նուրբ հարց է եւ այնպես չէ, որ Բրազիլիան կարող է ներառվել այդ հակամարտության լուծման մեջ:

«Վերջին շրջանում լարվածություն նկատվեց, բռնություններ տեղի ունեցան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչն անխոս ուրախալի չէ: Բայց խնդիր է, որպեսզի ամեն ինչ լուծվի համագործակցելով, բանակցությունների ճանապարհով: Ինչպես ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ բանակցություններում ամենեւին էլ պնդումները չեն կարեւոր, որոնք պետք է հայտարարվեն, այլ գործողությունները, որոնք իրականացվում են: Իմ կարծիքով եւ Բրազիլիայի պետական դիրքորոշումն այն է, որ Մինսկի խումբն է պատասխանատու խնդրի կարգավորման համար եւ կարծում եմ, որ հենց Մինսկի խմբի շրջանակներում պետք է կոնֆլիկտը քննարկվի եւ լուծվի»,-ընդգծեց դեսպանը:

Լուսանկարը Էմմա Ասատրյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ