News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սիրիայում ռուսական օդանավը խոցելը ուղղված չէր Ռուսաստանի դեմ. Նման զավեշտալի հայտարարություն է արել արաբական Al Jazeera-ի հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշել է, թե Թուրքիան օդանավի հետ կապված միջադեպից հետո բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել։ «Մեր վերաբերմունքը նույնն է։ Մենք ասել ենք, որ Թուրքիան եւ ՌԴ-ն տարիներ ի վեր հարեւան երկրներ են։ Այսօր էլ երկու կարեւոր երկրներ են ներկայացնում։ Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն։ Օդանավի միջադեպը ուղղված չէր Ռուսաստանին։ Սակայն ՌԴ-ն միջադեպն իր դեմ ուղղված քայլ ընկալեց։ Օդանավը մեր օդային տարածքն էր խախտել։ Մենք չենք ուզում Ռուսաստանին մեր դեմ հանել։ Մենք ուզում ենք, որ նախկինի պես ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները շարունակենք։ Ավելին, ուզում ենք նախկինից ավելի լավ հարաբերություններ...»,-ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուն, անդրադառնալով Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու հավանականությանը, նշել է, թե հարկ եղած դեպքում, Թուրքիան պաշտպանելու համար պատրաստ են նաեւ զորք ուղարկել Սիրիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ