News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գերական շահի զոհ դարձած՝ Երեւանի Եկմալյան, Արամի, Բուզանդի փողոցների, Կոնդ թաղամասի եւ «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության շենքի դիմաց հանդիպում են պահանջում վարչապետի հետ:

Լրագրողների հետ զրույցում բողոքողները նշեցին, որ իրենցից ոմանք արդեն 12 տարուց ավելի է՝ վարձով են ապրում եւ մինչեւ հիմա չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները: Նրանք կառավարությունից պահանջում են աջակցել իրենց:

Բողոքող քաղաքացիներն արդեն մեկ ժամից ավելի է՝ կառավարության առջեւ վարչապետից պահանջում են իջնել եւ հանդիպել իրենց՝ սուլելով եւ վանկարկելով «վարչապետ, իջիր», «տվեք մեր բնակարանները», «գողեր», «թալանչիներ»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները փորձեցին անցնել փողոցը եւ իրենց բողոքի ակցիան շարունակել Հանրապետության հրապարակի գորգի  վրա, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Այնուհետեւ նրանք մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանները նրանց հեռացրին փողոցից:

Կառավարության շենքի մոտ քաղաքացիներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նրանցից վերցրեց հեռախոսահամարները՝ խոստանալով հանդիպել, լսել նրանց խնդիրը, հարցը բարձրացնել Ազգային ժողովում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ