News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի անվտանգության ուժերի բազմամիլիարդանոց ֆինանսավորմանը՝ աֆղան զինծառայողները համազգեստի մաս կազմող զինվորական կոշիկների պակաս ունեն, գրում է Washington Post-ը։

Չնայած այն հանգամանքին, որ Աֆղանստանի անվտանգության ուժերի ֆինանսավորումը վերջին 14 տարում կազմել է ավելի քան 68 մլրդ դոլար, զինվորականները բավականաչափ չեն ապահովված հագուստով։

Թերթը նշում է, որ երկրում ծաղկող կաշառակերության պարագայում ԱՄՆ ղեկավարած կոալիցիան իր ձեռքն է վերցրել Աֆղանստանի բանակի եւ ազգային ոստիկանության համազգեստի ապահովման հարցը։

Ներկայումս կոալիցիան փորձում է օդային եւ ցամաքային ճանապարհով Աֆղանստան հասցնել ավելի քան 1 մլն զույգ զինվորական կոշիկ։ Թերթի տեղեկություններով՝ այդ պատվերն արվել էր դեռ 2014-ին։

Թերթը նշում է, որ կոալիցիան պլանավորում է ընթացիկ ֆինանսական տարում 100 մլն դոլարի չափով զինվորական կոշիկ է մատակարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ